S Energy-ն ամենաառաջադեմ ընկերություններից է, որը զբաղվում է բարձր, միջին և ցաշր լարման էլեկտրոսարքավորումների նախագծմամբ, արտադրմամբ և սպառմամբ: S Energy կազմակերպության արտադրանքի լայն ցուցակն իր մեջ ներառում է բաշխիչ սարքեր, գերլարման սահմանափակիչներ, մեկուսիչներ, հալուն ապահովիչներով զատիչներ, ավտոմատ անջատիչներ, ավտոմատ էլեգազային անջատիչներ, զատիչ-անջատիչներ և այլ օժանդակ գծային պարագաներ ու բաղադրիչներ:
S Energy կազմակերպության գործունեությունը սահամանվում է նորամուծություններով: Մենք մշտապես կատարելագործվում ենք, ընդլայնում տեսականին, որպեսզի շարունակենք առաջատար դիրքեր զբաղեցնել էներգետիկ շուկայում: Մեր կազմակերպության աճին զուգահեռ մենք ձգտում ենք ստեղծել երկարատև համագործակցություն մեր գնորդների հետ և առաջարկել նրանց մեր ծառայությունները: