Ապահովիչներ

Ապահովիչը էլեկտրական սարք է, որը հալվում և անջատում է շղթան իր սեփական ջերմությամբ, երբ հոսանքը բարձրանում է անվանական արժեքից: Ապահովիչը լայնորեն օգտագործվում է բարձրավոլտ և ցածրավոլտ բաշխիչներում, կառավարման համակարգերում և Էլեկտրական սարքերում, որպես կարճ միացման և գերաբեռնման պաշտպանություն, հանդիսանում է առավել լայնորեն կիրառվող պաշտպանության միջոցներից մեկը:
Ապահովիչը հայտնի է նաև ՙՙդյուրավառ ապահովիչ՚՚ անվանմամբ, իսկ IEC127 ստանդարտին համապատասխան սահմանվում է որպես ՙՙհալուն ներդիր՚՚: Ապահովիչը էլեկտրական շղթայի բաղադրիչ է, նախատեսված դրա անվտանգ աշխատանքի համար: Ապահովիչը փաստացի պաշտպանություն է կարճ միացումից, որն օգտագործվում է բաշխիչ և կառավարման համակարգերում: