Մեկուսիչներ
Մեկուսիչը – մեկուսացման համար նախատեսված սարք է, որը կարող է կարևոր դեր խաղալ էլեկտրահաղորդագծերում: Նախկինում մեկուսիչներն օգտագործվել են հիմնականում հեռախոսային աշտարակներում, և աստիճանաբար բարձրավոլտ էլեկտրահաղորդագծերի հիմքերում սկսեցին տեղադրվել ապակուց և կերամիկայից պատրաստված մի շարք սկավառակաձև մեկուսիչներ՝ սողքի սահմանի մեծացման նպատակով:
Մեկուսիչները, ըստ իրենց տեղադրման եղանակի, կարելի բաժանել կախովի և սյունային տեսակների, ըստ պատրաստված նյութի տեսակի՝ ճենապակե, ապակե և կոմպոզիտիվ( հայտնի են նաև սինթետիկ անվանմամբ), ըստ օգտագործվող տարաբնույթ լարման՝ բարձրավոլտ, ցածրավոլտ և մշտական հոսանքի, ըստ շրջակա միջավայրի տարբեր պայմանների օգտագործման՝ հակաքայքայիչ և աղտոտված շրջակա միջավայրում աշխատանքի համար նախատեսված: Գոյություն ունեն հատուկ նշանակության մի շարք մեկուսիչներ, որոնցից են լայնակի չորսուի մեկուսիչը, ապակե կիսահաղորդիչ մեկուսիչը, Էլեկտրաէներգիայի լարումը բաշխող մեկուսիչը, էլեկտրական կոճի և հաղորդալարերի մեկուսիչները: